Նյու Յորքում ընթացող UFC-ի 500-րդ հոբելյանական մրցաշարին մասնակցել է նաև հայ կին մարտիկ Քեթլին Չուկագյանը, ով մրցել է Ջենիֆեր Մայայի դեմ: Հայ մարտիկը փայլուն է հանդես եկել և հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Քեթրինն այժմ կպայքարի UFC-ի չեմպիոնական կոչման համար: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ցանկանում է, որպեսզի իր մրցակիցը լինի թեթևագույն քաշային կարգում UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոն:
«Ես հաղթել եմ բոլորին, ում հարկավոր էր հաղթել Շևչենկոյի հետ մրցամարտի դուրս գալու համար: Նրանք այլ ընտրություն արդեն չունեն, ես լինելու եմ Վալենտինայի հաջորդ մրցակիցը: Եթե Վալենտինային ինձ չտան, ես կշարունակեմ ծեծել թոփ հնգյակի աղջիկներին այնքան, մինչև իմ ուզած մարտն ինձ նվիրեն»,- ասել է Քեթլինը:
https://www.instagram.com/p/B4Vuc0HokiJ/
https://www.instagram.com/p/B4Ye4ljI7fj/

