«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Էյբարի» հետ Լա Լիգայի 19-րդ տուրի խաղում դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը:
31-ամյա արգենտինացին Լա Լիգայի 435-րդ խաղում խփեց իր 400-րդ գոլը: Հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է հասնել նման արդյունքի:
«Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայում անցկացրած 292 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 311 անգամ:
Պորտուգալացին Լա Լիգայի բոլոր ժամանակների ռմբարկուների ցանկում երկրորդն է:
Երրորդը Տելմո Սարան է, որը «Աթլետիկում» 277 խաղում դարձել է 251 գոլի հեղինակ:
Այս մասին հայտնում է armsport.am-ը։
