Քիմ Քարդաշյանը հայտարարարել է, որ շատ է ցանկանում հանդիպել և ընթրել էկո ակտիվիստ Գրետա Թունբերգի հետ։ Այս մասին նա ասել է Reuters-ին տված հարցազրույցում։
Քարդաշյանը նշել է, որ կցանկանար Թունբերգի ծնողներն օգնել կառավարել 16-ամյա աղջկա ներկայությունը սոցիալական ցանցերում։ Քարդաշյանի խոսքով՝ ինքը կարողացել է հաջողության հասնել սոցիալական ցանցերը վարելու հարցում և կարող է մի քանի խորհուրդ տալ։
Նա հավելել է, որ կլիմայի փոփոխությունը լուրջ խնդիր է, իսկ Թունբերգը զարմանալի երիտասարդ աղջիկ է, որը խիզախորեն դիմակայել է մեծահասակներին, որոնք կարող են շատ վախեցնող լինել այդպիսի բաց ու ազնիվ ակտիվիստի համար։