Ռուս զինվորականները քիմիական զենքով հարվածել են Մարիուպոլի՝ «Ազովստալ» գործարանին»: Երեք հոգու մոտ նկատվում են թունավորման նշաններ քիմիական զենքի պատճառով, բայց չկան աղետալի հետևանքներ:
Մարիուպոլի վրա քիմիական զենքով հարձակումը նշանակում է միայն մեկ բան՝ ռուսները չեն կարող վերցնել Մարիուպոլը և ուկրիանացի զինվորականներին: Նրանց ոչինիչ չի մնում, բացի արգելված զենք կիրառելուց:
Ավելի վաղ, Ռուսական զավթիչների դեմ Մարիուպոլի պաշտպանությանը մասնակցող ծովային հետևակի 36-րդ առանձին բրիգադը ռուսերենով ուղերձ է հրապարակել ուկրաինացիներին։ Հայտարարության մեջ ասվել է, որ ապրիլի 11-ը կարող է վերջին մարտը դառնալ Մարիուպոլի բոլոր պաշտպանների համար, իսկ ուկրաինական ռազմական հրամանատարությունը երկու շաբաթվա ընթացքում չի կապվել մարտիկների հետ:
Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին այնուհետև արձագանքել և հավաստիացրել է, որ կապ կա հրամանատարության և Մարիուպոլի պաշտպանության ուժերի հետ: Նա հավելել է, որ ուկրաինացի պաշտպանների գործողության մանրամասները չպետք է հանրային քննարկման առարկա դառնան։
Աղբյուրը՝ Украинская правда