Հայտնաբերվել է ամուսինների դիեր․ դեպքի վայրում եղել է նաև գրություն․ ՔԿ

Հրապարակող՝

ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողները

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 01։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին։

«Ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաև գրություն։

Նշվում է, որ բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։ Նշանակվել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ