ԱԺ մաքրուհիները շարունակում են բողոքել և պահանջում են, որ աշխատավարձերը չկրճատվեն:
«Քլիներս» ՍՊԸ-ի տնօրեն Գարուշ Պապիկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը․
«105 հազար դրամ դրույքաչափ սահմանված է ամբողջական դրույքի համար: Ես աշխատողներին առաջարկել եմ 2 ժամվա դիմաց ստանալ 40 հազար դրամ: Եթե դուք էլ հաշվարկեք, կհասկանաք, որ բավականին բարձր է ստացվում», – ասաց նա:
Պապիկյանը տեղեկացրեց, որ այս պահին 27 հոգի դիմում է գրել, որ պատրաստվում է աշխատել, իսկ մյուսների հարցը դեռ անորոշ է:
ՍՊԸ ղեկավարը ասել էր նաև, որ առաջարկել է մաքրուհիներին նրանց այլ աշխատանքի տեղավորել երկուժամյա աշխատանքից հետո և ավելի վճարել, բայց մաքրուհիները չեն ընդունել առաջարկն ու պահանջել են պահպանել նախկին աշխատավարձը: