Հայ շախմատիստները քննադատել են ՖԻԴԵ-ին

Ամենադիտվածներ

Լևոն Արոնյանը թվիթերում գրառում է արել, որում ՖԻԴԵ-ի ղեկավարությանը համեմատել է «1984» վեպի հերոսների հետ:

Մեկ այլ շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանն էլ մեղադրել է ՖԻԴԵ-ի նախագահին բարոյական սկզբունքների բացակայության մեջ. «Ինչպիսի խայտառակություն. Արկադի Դվորկովիչ և Էմիլ Սուտովսկի դուք ձախողվեցիք, և ցույց տվեցիք ամբողջ շախմատային աշխարհին, որ բարոյական սկզբունքներ չունեք»,-գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր էր եղել, ինչի պատճառով հայ շախմատիստը չէր արել իր քայլը:

Ամենաթարմ