Քննադատությունների ֆոնին առիթավորվում ու մոռանում է, որ ինքը սերում է նախկին ռեժիմից․ Նարեկ Այվազյան

Քանզի քննադատեցինք գործող իշխանություններին ու վարչապետին, եկեք նաև չմոռանանք նախկին իշխանություններից սերող ու «նոր առկայծող աստղին» ցույց տալ իր պորտալարը, որովհետև այս քննադատությունների ֆոնին առիթավորվում ու մոռանում է, որ ինքը ոչ միայն սերում է նախկին ռեժիմից, այլ նաև այդ ռեժիմը շահագործողների առաջին շարքում է եղել:

Նրա ձեռքերում գտնվող մեդիան համակարգված ու անդադար հոշոտել է ազատ խոսքը, ստորաքարշ սերիալներով վնասել մարդկանց քաղաքացիական գիտակցությունը, անվանարկել ու միմյանց դեմ դուրս բերել քաղաքական ընդդիմադիրներին ու իրենց շարքերում կանգնած ազնիվ ու հայրենասեր մարդկանց, որոնք ինչ-որ հավակնություններ են ցուցաբերել առաջ մղվելու:

Եկեք չմոռանանք, որ սույն անձը տարբեր խաբեությունների միջոցով ձեռք է բերել տարբեր բիզնեսներ ու բիզնեսներում փայեր՝ Ֆիլիպ Մորիս, Յուքոմ, Սպայկա, Ձորագետի ՀԷԿ (ՀԺ) և այլն:

Այս տղան, լինելով բարեկիրթ, սակայն անգութ նաև իրեն սնուցող նախկին ռեժիմի ու նրա պարագլխի հանդեպ, քննադատում է և մեղադրում ամեն վատ գործերում (հերթական անգամ բացահայտելով, որ իր մեդիան իր դեմքն է եղել)՝ փորձելով հանդես գալ որպես նորատիպ հեղափոխական, որի հետևից պետք է մարդիկ գնան: Կգնան, բա ինչ կանեն, ուղղակի աշխատավարձով, այլ ոչ թե կամավոր ու գաղափարների, արժեքների ու սկզբունքների համար, և նրանց թիվը չի գերազանցի իրենց ֆիրմաներում աշխատող մարդկանց թվի մեկ քառորդը:

Ինչքան էլ գործող իշխանությունը Նիկոլի գլխավորությամբ անհաջողության մատնի երկրի կառավարումը, և ինչքան էլ այս տիպի կերպարը վերահաս աղետի մասին բարբառի, միևնույնն է, ո՛չ ակտիվ քաղաքացիները, ո՛չ ժողովուրդը չեն հավատալու և չեն գնալու իր հետևից, ուզում է թող Դևիդ Կոպերֆիլդի կամ էլ ամենալավ պլաստիկ խիրուրգին դիմի, բոլորս գիտենք ու տեսնում ենք պորտալարը՝ կպած ռուսական ծառայություններին և նախկին ռեժիմին:

Այնպես որ, #Գուդբայ: Իսկ իրենց ռևանշիստական պլաններին դեռ կանդրադառնամ, որոնք, ըստ իս, գործողների որոշ մասի հետ համատեղ արդեն գործարկել են:

Նարեկ Այվազյան

Ամենաթարմ