Նախարար Սանոսյանն ու ՌԴ ներկայացուցիչը քննարկել են համագործակցային հարցեր

Հրապարակող՝

Պայթյուն է տեղի ունեցել Իտալիայի նավթային ձեռնարկությունում

Ամենադիտվածներ

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ՝ օգոստոսի 26-ին, ընդունել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկանում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքից։

«Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական ընկերությունները հետաքրքված են դրանց ակտիվացմամբ և Հայաստանում նոր ներդրումներով։

Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս լավ խթան կհանդիսանա համագործակցության նոր ոլորտներ նախանշելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, թափոնների կառավարման և վերամշակման, միջմարզային համագործակցության, զբոսաշրջության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր։

Նախարարը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և հյուրերի հետ քննարկել համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում դիտարկվել է Տրանշ 4 Սիսիան – Քաջարան նոր հատվածի կառուցման ծրագրում ռուսական ընկերությունների հետաքրքրվածության և մասնակցության հարցը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ և ՌԴ վարչատարածքային միավորների միջև համագործակցության ընդլայնմանը՝ երկուստեք նշելով, որ այստեղ զարգացման ռեալ ներուժ կա։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ», – ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ