ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է ոլորտային քննարկումներ` հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի վերանայման նպատակով:
Քննարկման նպատակը չափորոշչի վերանայման գործընթացը մասնակցային դարձնելն ու մասնագիտական շահագրգիռ կողմերի դիտարկումները ներկայացնելու արդյունավետ հարթակի ստեղծումն է: Քննարկումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ առցանց գրանցվել հետևյալ հղումով` https://forms.gle/4P4PFHpzbxGVZ6zs6 :
Քննարկման թեմաներն են՝
Էկոլոգիական կրթություն- հոկտեմբերի 7-ին, ժամը` 10:00 – 12:00,
Առողջ ապրելակերպ- հոկտեմբերի 7-ին, ժամը` 14:00 – 16:00,
Ֆիզիկական դաստիարակություն- հոկտեմբերի 8-ին, ժամը` 10:00 – 12:00,
Հայոց պատմություն և կրոնների պատմություն- հոկտեմբերի 8-ին, ժամը` 14:00 – 16:00,
Մեդիագրագիտություն- հոկտեմբերի 10-ին, ժամը` 10:00 – 12:00,
Մարդու իրավունքներ – հոկտեմբերի 10-ին, ժամը`14:00- 16:00,
Արվեստի կրթություն – հոկտեմբերի 11-ին, ժամը`10:00 – 12:00,
Կրթության ներառականություն – հոկտեմբերի 11-ին, ժամը` 14:00 – 16:00 :
Ընտրված մասնակիցներն էլեկտրոնային փոստով կստանան հրավերի հաստատում, որտեղ նշված կլինեն քննարկման վայրն ու այլ մանրամասներ», – նշված է հայտարարության մեջ: