fbpx
Կառավարություն

Քննարկվել են ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին առնչվող հարցեր

Եվրոպական ներդրումային բանկի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները քննարկել են Եվրոպական միության կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին ուղղվող ներդրումների հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից:

ԵՆԲ-ի ներկայացուցիչները ներկայացրել են նախատեսված ներդրումների նպատակները և շրջանակը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվել է հատկացնել 5,15 մլն եվրո դրամաշնորհ, որից 0,65 մլն եվրո՝ տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայությունների, 4,25 մլն եվրո՝ շինարարական աշխատանքների և 0,25 մլն եվրո՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։

Եվրոպական ներդրումային բանկը տեխնիկական աջակցության համար մրցութային կարգով կընտրի խորհրդատու, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2019թ․ ապրիլից։

Տեխնիկական աջակցության շրջանակներում հիմնականում նախատեսվում է՝
-ավտոճանապարհների վրա ընտրված  վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերի վերանայում կամ նոր նախագծերի մշակում
-այլ վտանգավոր տեղամասերի հայտնաբերում և դրանց բարելավման նախագծերի մշակում
– վտանգավոր տեղամասերի բարելավման առաջնահերթության սահմանում և շինարարական աշխատանքների տեխնիկական   հսկողություն
-ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստում և սերտիֆիկացում
-ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում նշվել է, որ խորհրդատուն սերտորեն համագործակցելու է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների հետ, և խորհրդատուի արդյունավետ աշխատանքի համար նպատակահարմար է նախապես հավաքագրել ճանապարհային անվտանգությանն առնչվող որոշակի ելակետային տվյալներ, ինչպես օրինակ՝ վերջին հինգ տարիների ընթացքում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանապարհատրանսպորտային պատահարների դասակարգված վիճակագրությունը։

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ