Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդունքներն ապացուցեցին, որ ժողովրդավարական երկրում արդար ու թափանցիկ ընտրությունների միջոցով է ձևավորվում պետության օրենսդիր մարմինը։
Ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերը, թերևս ոչ մի կերպ չեն համակերպվում նոր իրականության հետ։
«Հայաստան» դաշինքը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում հայտարարում է, թե իրեն օրենսդիրում չի պատկերացնում, ասում է՝ գործադիրի մարդ է։ Մյուս կողմից էլ Քոչարյանը նշում է, թե պարտվել են այն կուսակցությունները, որոնք խորհրդարան չեն անցել։ Հարց է առաջանում՝ որն է Քոչարյանի համար հաղթանակը, եթե այսօր մտադիր չէ մանդատը վերցնել։ Իշխանության մոլուցքով տառապող նախագահի համար ջախջախիչ հարված է իր քաղաքական հակառակորդի ղեկավարության ընթացքում լինել ընդդիմադիր գործիչ։
Թե ինչ էր արել, որ ժողովուրդը այսքան աղետից ու պատերազմում պարտությունից հետո ընտրեց Նիկոլ Փաշինյանին ու չներեց իրեն, Քոչարյանը լռում է՝ թաքցնելով հայացքը լրագրողներից։ Քոչարյանը շեշտում է, թե ինքը կառուցել է Հյուսիսային պողոտա ու բարձրացրել աշխատավարձերը, ու նորմալ է, որ այսքան դրական քայլերի հետ լինեն նաև չնչին բացասական հետևանքներ։
Իշխանատենչ ու ռևանշի ձգտող նախագահը, երևի, կարծում էր ժողովուրդը ամնեզիայով է տառապում ու չի հիշում իր նախագահության ժամանակ եղած աղետները, որոնց հետևանքները մինչ օրս Հայաստանը չի հաղթահարել։
Երկրորդ նախագահը քարոզարշավի ժամանակ վստահ հայտարարել էր, որ ընտրությունները իր համար լինել-չլինելու հարց են ու համոզված էր, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվի, այսօր ակհայտ ստելով՝ հակադարձում է լրագրողին, թե նման բան չի ասել։ Քոչարյանը, ով հույսը դրել էր Սյունիքում ազդեցություն ունեցող համայնքապետերի ու հանքավայրերի տնօրենների վրա, իր ձախողումը ամեն կերպ փորձում է այժմ թաքցնել։
Ակնհայտ է, որ Քոչարյանը սեփական թիմի կազմաքանդումն է հետաձգում, իսկ խոստացված պաշտոնները այդպես էլ մնացին երազանք։
Բոլորն են հասկացել՝ Քոչարյանի իշխանության գալու հնարավորությունները հավասար են զրոյի, ու նա ընդամենը շարքային խմբակցություն կունենա խորհրադարանում։
Թերևս ժամանակն է, որ երկրորդ նախագահը հասկանա Հայաստանում ժողովուրդն է որոշում սեփական ճակատագիրն ու արդեն ՀՀ քաղաքացին իր քվեով պետությունը մսխող համակարգը արմատախիլ արեց մինչև քոք։
Շողիկ Կակոյան