Վերաքննիչ քրեական դատանում այսօր վերսկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Գլխավոր դատախազությունը և տուժող կողմը բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Դատախազները պահանջում են փոխել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորությունը և նրան կալանավորել, իսկ գործի վարույթը կասեցնելու դատարանի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ։
Ելույթ են ունեցել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած անձինք և նրանց իրավահաջորդները, ապա պատասխան ելույթներով հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի իրավապաշտպանները: Վերջիններս ցավակցություն են հայտնել տուժողներին և նշել, որ մեղավորները անպայման պետք է պատիժ կրեն, սակայն իրենց պաշտպանյալները այդ հարցում մեղք չունեն: