fbpx
Իրավական

Քոչարյանի գործով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի դեկտեմբերի 20-ին ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր:

Պաշտպան Հայկ Ալումյանն այսօր հայտարարեց, որ վիճարկվող դատական ակտը կամայական է և խախտում է անձի՝ Եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքերը:

Մեղադրող կողմը առարկեց՝ նշելով, որ վիճարկվող դատական ակտը բավարար չափով պատճառաբանված էր, և խնդրեց մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ