Քոչարյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Հրապարակող՝

Greta-Zimmer-Friedman-03

Ամենադիտվածներ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը երրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Այն հրապարակել էր Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ Գլխավոր դատախազությունը պետք է ներկայացներ բողոքարկման էությունը, սակայն ինքնաբացարկի միջնորդության հետևանքով այն տեղի չի ունեցել։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը և տուժող Արթուր Ավագյանը բողոքարկել են մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ամենաթարմ