fbpx
Իրավական

ՔՊ-ն ներկայացրեց ՄԻՊ-ի նոր թեկնածուին

ՀՀ ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտոնում առաջադրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Այս մասին հայտարարվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, նշելով, որ փոխնախարարը երկար տարիների փորձառություն ունի հենց այն ոլորտներում, որոնք վերաբերվում են մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին։

Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ ՄԻՊ-ի թեկնածու լինելն իր համար պատիվ է։

Հիշեցնենք, որ ներկայիս ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ