193 նոր դեպք, 510 ապաքինված ու 11 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Ամենադիտվածներ

Ոչ մի քաղաքացի անհիմն չի տուգանվելու․ փոխոստիկանապետ

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 343350 դեպք, որոնցից 327539 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6437 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 7069 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 193 նոր դեպք։ մեկ օրում ապաքինվել են ևս 510 հիվանդներ, գրանցվել է 11 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7885 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: Մինչ այս կատարվել է 2479389 թեստավորում:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ