Արթիկ խոշորացված համայնքում համագործակցության հուշագիր են ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը ՏԻՄ ընտրություններում գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության թեկնածու Արտակ Հարությունյանը։
Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ հուշագրով՝ համայնքապետի միասնական թեկնածու է առաջադրվելու Ոսկանյանը, իսկ նրա առաջին տեղակալը լինելու է Հարությունյանը։