Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։
Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը եղել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ էլեկտրականության հետ կապված խնդիրն էր։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի վնաս է հասցվել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է 2 ոստիկան և 1 հրշեջ։ Ընդհանուր առմամբ` դեպքի վայրում աշխատել է մոտ 400 մարդ։