Իրավական

Քրեական հեղինակությունների կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է

«Օրենքով գող» Սարատովի Արտյոմ մականունով հայտնի Արտյոմ Սարգսյանի և քրեական հեղինակություն քանաքեռցի Տույ մականունով հայտնի Արթուր Ղազարյանի կողմից ենթադրյալ առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:

Քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի հուլիսի 23-ին՝ ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ ՀՀ ՔՕ 182 հոդվածի 3-րդ մասի 2-ր կետով (առանձնապես խոշոր չափերով շորթումը):

Մեր հարցին ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանն ասաց, որ քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հիմքով՝ հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:

Նշենք սակայն, որ ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ, այսպես կոչված, «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, և Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երեւանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առեւանգել են։

Ոստիկանության փոխանցմամբ, պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։

Աղբյուր՝ https://armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ