Սահմանադրական դատարանը շարունակում է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների քննությունը։
Մինչդեռ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Սահմանադրական դատարանում փրփուրներից է կախվում և իր բերած` այպես կոչված «ապացույցները» փորձում է ներկաացնել որպես փաստեր, քննչական կոմիտեն մեղադրանքներ է առաջադրում դաշինքի նախընտրական ցուցակում հանգրվանած Սյունիքի համայանքապետերին ու բնակավայրերի վարչական ղեկավարներին։
Այսպես՝ ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանը, ով Մեղրիի նախկին քաղաաքապետն է։
Մխիթար Զաքարյանը միանգամից մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում և պաշտոնական կեղծիք։ Թերևս ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում ականատես ենք եղել, որ Սյունիքի համայնքապետերի՝ ի դեմս Զաքարյանի, պաշտոնական լիազորությունները չարաշահվել են, և ամբողջ լծակներն օգտագործվել են քաղաքական թիմի շահերի համար։
Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է՝ նա ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու մեջ է մեղադրվում։ Հայտնի է, որ Ավետյանը բնակիչներին ստիպել է մասնակցել Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին և ընտրել հենց այդ քաղաքական ուժին։
Այս քրեական գործով Գորիսի համայքնապետ Առուշ Առուշանյանը վկա է, բայց, ի տարբերություն Լուսինե Ավետյանի, նրա դեմ 7-ից ավելի քրեական գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։
Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է նաև Գորիս համայնքի Որոտան գյուղի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը։ Հատկանշական է, որ Առուշ Առուշանյանի անունը այս գործում ևս շոշափվում է։ Առուշանյանը հանդիպում է կազմակերպել և առաջարկել մարդկանց՝ դիմումներ գրել սոցիալական աջակցություն ստանալու համար, հավաստիացրել, որ դիմումները բավարարվելու են։ Աջակցությունը ստացել են Օհանջանյանի աջակիցները, որոնց Առուշ Առուշանյանը ուղղորդել է քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։
Առուշանյանն այս քրեական գործերի շրջանակներում բերման է ենթարկվել ու հարցաքննվել։
Այս ամենին զուգահեռ՝ Սահմանադրական դատարանում գործի քննության սկսվելու պահից դաշինքի կողմից անհաջող կերպով ամեն ինչ արվում է ժողովրդի աչքում քաղաքական հալածյալ երևալու համար։ Այսօր էլ դատական նիստի ընթացքում դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, թե պաշտոնական լիազորությունների չարաշահման և պաշտոնական կեղծիքի մեջ մեղադրվող Մխիթար Զաքարյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է։
Պատերազմից հետո Առուշ Առուշանյանին և այսօր էլ Մխիթար Զաքարյանին ներկայացնել՝ որպես պատերազմի մասնակից, նրանց չի ազատում քրեական պատասխանատվությունից։ Պատերազմի մասնակից լինելը ապօրինություն կատարելու արդարացում չէ, իսկ հայրենիքի պաշտպանությունը բոլորի պարտքն է։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ նրանք պատգամավորության թեկնածուներ են և օգտվում են որոշակի անձեռնմխելիությունից, նրանց նկատմամբ քրեական հետապնդման և ազատությունից զրկելու պարագայում թույլտվությունը տալիս է ԿԸՀ-ն։ Եվ մինչ նոր ձևավորված Ազգային ժողովի առաջին նիստը նրանք լիարժեք չեն օգտվում պատգամավորական անձեռնմխելիությունից։
Հստակ է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումները մինչև պատգամավոր դառնալը արտոնությունները չեն շրջանցում։
Թերևս մի բան հստակ է, որ այս քաղաքական ուժի՝ Բարձր դատարան դիմելու ընթացքից և անաչառ քննությունից հետո բացահայտվող բոլոր հանգամանքները հաստատ չեն բխելու իրենց շահերից, և անկախ նրանից, որ հետագայում պատգամավոր կդառնան, պետք է ենթարկվեն պատասխանատվության, եթե դատարանը նրանց մեղավոր ճանաչի ու նրանց մեղքը ապացուցվի։
Շողիկ Կակոյան