Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտարարել են հարաբերությունների դադարեցման մասին: Այս մասին դերսանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում:
«Մենք ստիպված են հրապարակայնորեն մեկնաբանել մեր հարաբերությունները, որպեսզի վերջ դնենք այս թեմայով բոլոր խոսակցություններին: Մենք բավական երկար ժամանակ է առանձին ենք ապրում, ամեն մեկս մեր կյանքով: Քանի դեռ մենք միասին էինք ապրում, մենք պահպանում էինք հավատարմությունը: Մենք չենք կիսում մեր ունեցվածքը, առավել ևս մեր երեխային, որին շարունակում ենք միասին մեծացնել և նրա համար լինել սիրող ծնողներ:
Քսենյա Սոբչակ, Մաքսիմ Վիտորգան»,- ասված է հայտարարության մեջ:
https://www.instagram.com/p/BuuNkGNhH5T/?utm_source=ig_embed
Աղբյուրը՝ shantnews.am