fbpx
Հասարակություն

Վերահսկողական աշխատանքներ է իրականացվել Աջափնյակ վարչական շրջանում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել է, որ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

«Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից դիտարկվել են նշված վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 3 խախտում։

Դիմակ չկրելու և գերբեռնված ուղևորափոխադրման հիմքերով կազմվել են վարչական արձանագրություններ,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ