Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը Կենտրոնում խախտումներ է հայտնաբերել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ պարեկային ծառայողների հետ դեկտեմբերի 15-ին համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում և դրան հարակից տարածքներում։

«ՔՏՀԱ տեսչական մարմինը COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու նպատալով ուսումանասիրել է կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք, որոնք վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ