ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ շաբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը:
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Արաբկիրի և Դավթաշենի հանրային տրանսպորտը
- ՔՏՀԱ տեսուչները դիտարկել են Ավանի, Նոր Նորքի և Արարատի մարզի հանրային տրանսպորտը
«ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու համար դիտարկել են Աջափնյակով կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց: Արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում. վարորդների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի»,- ասվում է հաղորդագրության մեջ: