Հոկտեմբերի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ հոկտեմբերի 19-ին վաղ առավոտից Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում մշտադիտարկել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններով երթևեկող հանրային տրանսպորտի աշխատանքը։
«Մեկ տասնյակից ավելի շրջիկ կարգախմբերով և կանգառի կետերում ՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչներն ուսումնասիրել են 382 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 81 խախտում։ Դրանք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն, ախտահանիչ հեղուկների բացակայությանը։
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոնի, Նոր Նորքի և Ավանի հանրային տրանսպորտը
- ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Շենգավիթի հանրային տրանսպորտը
Հասարակական տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը նշված վարչական շրջաններում դեռևս ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։



