fbpx
Հասարակություն

ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնել, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին,  ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

«Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել են վարչական արձանագրություններ։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ