Իրավական

Հորը սպանած Խաչատուրյան քույրերը ճանաչվել են տուժող (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանները Մոսկվայի դատարանում ճանաչվել են տուժող՝ իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության վերաբերյալ աղմկահարույց գործով։

Այս մասին հայտնում է Azatutyun-ը։

Աղջիկները հարցաքննության ընթացքում խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ հարձակվել են բազկաթոռին քնած հոր վրա։ Քրիստինան արձունքագեր պղպեղի գազ է արձակել հոր դեմքին, իսկ Անգելինան և Մարիան մուրճով և հոր մեքենայից վերցված որսորդական դանակով հարվածներ են հասցրել։ Հայրը արթնացել է, վազել է դեպի սանդղավանդակ, որտեղ Անգելինան վերցրել է դանակը Մարիայի ձեռքից ու մեկ դիպուկ հարված հասցրել հոր սրտին։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ