Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը

Հրապարակող՝

Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը

Ուկրաինայի 9-րդ գումարման Գերագույն ռադան այսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանի անդամների անձեռնմխելիության չեղարկման օգտին քվեարկեց: Օրենքի ընդունմանը կողմ քվեարկեցին 363 պատգամավոր:

№7203 համարը կրող օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածում:

Նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանը նույնպես կողմ էր քվեարկել անձեռնմխելիության չեղարկմանը: Դրանից հետո նախագիծն ուղարկվել էր վերանայման, սակայն այլևս չէր քննարկվել:

Ամենաթարմ