անձեռնմխելիություն
BBB 26. Սպիտակ սենյակի փորձությունը հաղթահարած մասնակիցները մուտք են գործել տուն՝ փոխելով խաղի ընթացքը
Chaiany-ն, Գաբրիելան, Լեանդրոն և Մատեուսը պաշտոնապես մուտք են գործել Big Brother Brasil 26 տուն՝ հաղթահարելով Սպիտակ սենյակի 120-ժամյա դաժան մարտահրավերը։ Նրանք անմիջապես ստացել են անձեռնմխելիություն և VIP կարգավիճակ՝ նշանավորելով ռեալիթի շոուի դինամիկայի զգալի փոփոխություն։
Էրդողանը Գարո Փայլանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» երեք և «ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցության» մեկ պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ուղարկել խորհրդարան, որի մեջ է նաև հայազգի պատգամավոր Գարո Փայլանի անունը: Այս մասին հայտնել է թուրքական Յենիշաֆաքը:
Կամ դուք եք կեղծել ադամանդակուռ շղթայով հովազը, կամ Սերժ Սարգսյանը իր հայտարարագիրը. Արեն Մկրտչյան
Այսօր՝ 16.06.20 թ.-ին, ի պատասխան ԲՀԿ պատգամավորների մեղադրանքների ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում։ Նա մասնավորապես նշեց, որ Գ. Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը բացառապես իրավական է։ Մկրտչյանը նաև մեղադրանքներին ի պատասխան մեղադրանքներով հակադարձեց, ինչպես նաև ցուցադրեց պատկերներ, որոնք փաստում էին, թե որտեղ են գտնվել բհկականները, երբ իրենք պայքարում էին փողոցում։ https://www.facebook.com/imqayle/posts/630792080857138?hc_location=ufi
Դատախազության միջնորդությունը Գ․ Ծառուկյանին ազատազրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
ՀՀ դատախազությունը հրապարակել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության…
Ծառուկյանին կզրկե՞ն անձեռնմխելիությունից. «Իմ քայլը» որոշումը կհրապարակվի վաղը
Հհունիսի 15-ին լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, ազատազրկելու և քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների վերաբերյալ որոշում «Իմ քայլը» խմբակցությունը կայացրել է, որը կհրապարակվի վաղը։ «Քննարկել ենք քառօրյայի օրակարգը, իհարկե, նաև անդրադարձ է եղել դատախազի միջնորդությանը, որի հետ կապված խմբակցությունը…
Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելու քաղաքական որոշում չկա
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով Ազգային ժողովին դիմելու որևէ քաղաքական որոշում չկա և չի կարող լինել: «Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար Ազգային Ժողովին ՀՀ գլխավոր դատախազի կողմից դիմելը քաղաքական գործընթաց չէ: Այն բացառապես իրավական է և պայմանավորված է բացառապես…
Հնարավոր է, որ ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի և կզրկի Ծառուկյանին անձեռնմխելիությունից. Իսայան
Այսօր` հունիսի 14-ին, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հայտնեց, որ շատ հավանական է, որ վաղը ԱԺ-ն արթահերթ նիստ կգումարի և ԲՀԿ ղեկավարին կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից: «Այս գործողությունների հետևում հենց այս ողջ գործընթացն է կախված և մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել և պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը քննվել, մենք…
Զելենսկին պատգամավորների անձեռնմխելիության կասեցման վերաբերյալ հրաման է ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է ստորագրել պատգամավորների անձեռնմխելիության կասեցման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։ Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածի նոր ձևակերպումը չի պարունակում այն դրույթները, ըստ որոնց՝ երաշխավորվում է պատգամավորների պառլամենտական անձեռնմխելությունը։ Ներկայումս արգելվում է Ուկրաինայի պատգամավորներին առանց Գերագույն ռադայի համաձայնության քրեական պատասխանատվության ենթարկել։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2020թ․ հունվարի 1-ից։
Քոչարյանի վիճարկած գործերից մեկը հակասահմանադրական է ճանաչվել ՍԴ-ի կողմից
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը բարձր դատարանից խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի միաժամանակ երկու՝ խափանման միջոց…
ՍԴ-ն հիմա չի քննարկում՝ ազատ արձակե՞լ պարոն Քոչարյանին, թե՞ ոչ․ Ալումյան
«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության…
Հայտնի է՝ երբ կհրապարակվի Քոչարյանի գործով ՍԴ վճիռը
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեակավար Էդգար Ղազարյանը հայտնեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ վճիռը ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, կկայացնի սեպտեմբերի 4-ին` օրվա երկրորդ կեսին: «Դատական նիստը շարունակվում է և այսօրվա ընթացքում վճիռը չի հրապարկվելու: Ամենայն հավանականությամբ, վճիռը կլինի վաղը՝ օրվա երկրորդ կեսին: Առնազն մեկ ժամ առաջ մենք կհրապարակենք, թե հստակ, որ ժամին դատարանը կընթերցի…
Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենքը
Այսօր Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նախագծին կողմ է քվեարկել 373 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3, իսկ 28 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Օրինագիծն առաջարկում է…
ՍԴ-ն բավարարելո՞ւ է Քոչարյանի անձեռնմխելության վերաբերյալ գործը
ՍԴ-ն այս պահին գրավոր ընթացակարգով դռնփակ քննում է Ռ.Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Նիստին մասնակցում են ՍԴ բոլոր անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից։ Երեկոյան ՍԴ-ում տեղի է ունեցել Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել: Նշենք,…
Ռադան ընդունեց պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրինագիծը
Ուկրաինայի 9-րդ գումարման Գերագույն ռադան այսօր առաջին ընթերցմամբ խորհրդարանի անդամների անձեռնմխելիության չեղարկման օգտին քվեարկեց: Օրենքի ընդունմանը կողմ քվեարկեցին 363 պատգամավոր: №7203 համարը կրող օրինագիծը նախատեսում է փոփոխություններ կատարել Ուկրաինայի Սահմանադրության 80-րդ հոդվածում: Նշենք, որ նախորդ գումարման խորհրդարանը նույնպես կողմ էր քվեարկել անձեռնմխելիության չեղարկմանը: Դրանից հետո նախագիծն ուղարկվել էր վերանայման, սակայն այլևս չէր քննարկվել:














