fbpx
Հասարակություն

Ռաֆայել Աբրահամյանը՝ Rаmbler-ի գլխավոր գործադիր տնօրեն

«Rambler Group»-ի կառավարման համակարգի փոփոխություններից հետո կառավարման կոմիտեի անդամ Ռաֆայել Աբրահամյանը նշանակվել է CEO-ի գլխավոր գործադիր տնօրեն: Ըստ նոր փոփոխությունների՝ կառավարման կոմիտեի փոխարեն նա պատասխանատու կլինի ընկերության կառավարման և զարգացման համար: Այս մասին տեղեկացնում է Rusarminfo-ն:

«Կառավարման համակարգի փոփոխությունները կապված են խմբի՝զարգացման նոր փուլ անցում կատարելու հետ: Մենք ավարտել ենք մեր թվային ակտիվների ինտեգրման հետ կապված հիմնական գործընթացները, որոնք ղեկավարում էր գործադիր կոմիտեն»,- ասել է Աբրահամյանը:

Մաքսիմ Թադևոսյանը նշանակվել է «Rambler & Co»- ի գործադիր տնօրեն: Նրա վերահսկողության տակ են անցնելու ԶԼՄ-ների, կոմերցիոն դաշինքի, ՏՏ ոլորտի և Rambler Qassa ծառայությունների բլոկի աշխատանքները:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ