Հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը կմասնակցի «Աէրոֆլոտ Օփեն»-ին

Հրապարակող՝

Ստեփանավան քաղաքում բնակարան է այրվել. կան զոհեր

Ամենադիտվածներ

Փետրվարի 19-ին մեկնարկում է «Աէրոֆլոտ Օփեն» շախմատային մրցաշարը, որին ի թիվ այլ հայ շախմատիստների, կմասնակցի նաև հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կայքը:

Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի ունենալիք մրցաշարը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A մրցաշարում 78 մասնակիցներից 58 կրում են գրոսմայստերի տիտղոս:

Այս տարի «Աէրոֆլոտ Օփենին» կմասնակցեն Հայաստանի 11 պատվիրակ՝ հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը և Շանթ Սարգսյանը, ինչպես նաև Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը և Գագիկ Ավետիսյանը:

Ամենաթարմ