Սերխիո Ռամոսը հերթական կարմիր քարտն է ստացել:
«Ռեյմսի» հետ հանդիպման 41-րդ րոպեին ՊՍԺ-ի պաշտպանը փորձել է բողոքել հանդիպման գլխավոր մրցավար Պյեր Ժելուստի որոշման դեմ, ինչի համար նախազգուշացում է ստացել։ Դրանից հետո խաղացողը չի դադարեցրել վիճաբանությունը մրցավարի հետ, ինչի համար կարմիր քարտ է ստացել ու լքել խաղադաշտը։
Ռամոսի համար այս կարմիր քարտը 28-րդն էր կարիերայում՝ նա 26 կարմիր է ստացել «Ռեալի» և երկու՝ ՊՍԺ-ի համար։ Ընդ որում, միայն 8 դեպքում է իսպանացին ստացել ուղիղ կարմիր քարտ, մյուս դեպքերում՝ երկու դեղինից հետո։
