Իրանում պարզել են երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերջնական պատճառը, ըստ որի այն կործանվել է եղանակային պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
«Անվտանգության և հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը։ Վստահություն կա, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է»,- ասել են գործակալությանը։
Ուղղաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրություն և վատ տեսանելիության պատճառով բախվել է սարին: Դա տեղի է ունեցել ուղղաթիռում ուղևորների թույլատրելի թվի գերազանցման պատճառով:
Գործի քննության ընթացքում հարցաքննվել է 30 հազար մարդ։ Ոչինչ չի վկայում մարդկային գործոնի առկայության մասին, գրում է գործակալությունը։