fbpx
Աշխարհ

Ղազախստանում ավարտել է հակաահաբեկչական գործողությունը երկրի 14 տարածաշրջաններում

Ղազախստանի իրավապահ մարմիններն ավարտել են հակաահաբեկչական գործողությունը երկրի 17 տարածաշրջաններից 14-ում: Հունվարի 13-ին այդ մասին հայտնել Է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը ծանուցում Է հակաահաբեկչական գործողության ավարտի և ահաբեկչական վտանգի կրիտիկական կարմիր մակարդակի վերացման մասին Նուր Սուլթան, Շիմքենդ քաղաքներում, Ակմոլինսկի, Ակտյուբինսկի, Ատիրաուի, Արեւլա- Ղազախստանյան, Կարագանդայի, Կիզիլորդայի, Կոստանայի, Մանգիստաուի, Պավլոդարի, Հյուսիս-Ղազախստանյան եւ Թուրքեստանյան մարզերում։

Ըստ աղբյուրի՝ երկրի երեք տարածաշրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում Է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ