Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ Նա տեղեկացրել է, որ ևս 2 անձի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են:
Հայ զինծառայողների մասնակցությամբ ադրբեջանական կողմի տարածած կադրերի առնչությամբ քրեագիտական վարչության պետը նշել է, որ բոլոր տեսանյութերը զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում, և արձանագրվել են խոշտանգման բազմաթիվ դրվագներ։