Արցախ

Օրվա ընթացքում են թիրախավորվել Մարտունին, Շուշին և Ստեփանակերտը

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ՝ տուժածներ, նախնական տվյալներով, չկան։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ