2020 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդես է անցկացվում 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Իսկզբանե նախատեսվում էր այն անցկացնել մայիսի 9-ին, սակայն շքերթը հետաձգվել էր նոր կորոնավիրուսի պատճառով (մայրաքաղաքի վրայով թռան ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ): Շքերթը նվիրված է 1945-ի հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի պատմական շքերթի անցկացման օրվան:
Հայտնենք, որ միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը: