ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Սիրելի գործընկերներ,
Երեկվանից լրահոսում հայտնված հրապարակումներում անընդհատ շեշտվում է, որ Ռազմիկ Աբրահամյանը հանդիսանում է «գլխավոր գինեկոլոգ»:
Հարկ է նշել, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնավարման սկզբից վերանայել է առողջապահության նախարարության (ԱՆ) գլխավոր մասնագետների ցանկը և 2018 թվականի սեպտեմբերի 7-ի նախարարի No 2300 – Ա հրամանով Ռազմիկ Աբրահամյանը դադարել է լինել ԱՆ խորհրդատու (նախկինում գլխավոր մասնագետ)՝ մանկաբարձագինեկոլոգիական գծով»:
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2251501834951597