fbpx
Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Արցախի նախկին վարչապետի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի նախկին վարչապետ, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որում նա հանդես է եկել մարդասիրական բնույթի նախաձեռնություններով:

«Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս և մնացած նախաձեռնությունները պետք է գնահատեն հիմնախնդրի կարգավորման մեջ ներառված կողմերը: Եթե դրանից հետո կարիք կլինի այլ պետությունների կամ համանախագահների մասնակցության, հարցը նույնպես կարող է քննարկվել: Կարծում եմ, որ լավ հնարավորություն կա քննարկել այս և ուրիշ հարցեր Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ»,- ասել է Զախարովան Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկում է Արցախին ու Ադրբեջանին Սարսանգի ջրամբարի ռեսուրսները համատեղ օգտագործել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ