ՌԴ-ում կորոնավիրուսի երկու նոր տարատեսակ են հայտնաբերել

Ամենադիտվածներ

Ռուսաստանում մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ երկրի համար նոր երկու գենոտարբերակ: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան:

«Շրջանառության մեջ հիմնական բաժինն առավելապես BA.4 եւ BA.5 գենոտարբերակներինն է: Բայց անցած շաբաթ մենք հայտնաբերել ենք Ռուսաստանի Դաշնության համար երկու նոր գենոտարբերակներ՝ BQ.1-ը եւ BQ.1.1-ը: Դրանցից մեկը արտասահմանից է բերվել Ռուսաստանի Դաշնություն»,-ասել Է Պոպովան:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակաբանական իրադրությունը Ռուսաստանում այսօրվա դրությամբ կառավարելի է, հիվանդացության նվազում Է դիտվում հինգերորդ շաբաթն անընդմեջ:

 

Ամենաթարմ