Հոկտեմբերի 26-ին ՌԴ-ի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտարարել են, որ անցած մեկ օրվա ընթացքում մասնագետները Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերել են COVID-19- ի 17 347 նոր դեպք:
Կորոնավիրուսի նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (5224), Սանկտ Պետերբուրգում (715) և Մոսկվայի մարզում (499):
24 ժամվա ընթացքում գրանցվել է 219 մահ: Վերջին մեկ օրվա տվյալներով՝ Ռուսաստանում բուժվել է 7 574 մարդ:
Մինչ օրս Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1 531 224 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 26 269 մահ, ապաքինվել է 1 146 096 մարդ: