Թուրքիայում ՌԴ դեսպանատունը կոչով է հանդես եկել՝ ուղղված Թուրքիայի քաղաքացիներին: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Աղբյուրը նշում է, որ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել այն Թուրքիայի քաղաքացիներին, որոնք խիզախություն են դրսևորել կարծիք հայտնել Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ և ըմբռնումով մոտեցել ՌԴ-ի գործողություններին Ուկրաինայում:
Միաժամանակ, Թուրքիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել չմեկնել այս օրերին Դոնբաս և զերծ մնալ այնտեղ ընթացող ռազմական գործողություններին մասնակցելուց: