ՌԴ խորհրդարանականների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում․ Ալեն Սիմոնյան

Ամենադիտվածներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ կայացավ հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանի, ԱԺ փոխնախագահ Ա.Սիմոնյանի և ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինի, փոխնախագահ Ս.Նևերովի և Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լ. Կալաշնիկովի միջև:

Գրեթե 3 ժամ տևողությամբ ոչ ֆորմալ հանդիպմանը քննարկվեցին խորհրդարանական համագործակցության հնարավորությունները և հետագա հայ-ռուսական համագործակցության նոր հնարավորությունները:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում»։

Սիմոնյանը գրառմանը կից հրապարակել է լուսանկարներ հանդիպումից, որոնք ներկայացնում ենք ստորև՝

Ամենաթարմ