ՌԴ կոպտորեն ոտնահարել է միջազգային իրավունքի հիմքերը՝ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ռուսաստանը «կոպտորեն ոտնահարել է» միջազգային իրավունքի հիմքերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև խախտել է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնել է Известия պարբերականը։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ ուկրաինական դիվանագիտությունը ներկայումս օգտագործում է դիվանագիտական ողջ «զինանոցը»՝ զինված հակամարտության բռնկումը կանխելու համար։

Ուկրաինայի ԱԳՆ-ն եզրափակել է՝ պնդելով Ռուսաստանի դեմ ցավալի պատժամիջոցների կիրառվեն՝ նշելով, որ հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մշտական կապի մեջ է իր արևմտյան գործընկերների հետ՝ «Ռուսաստանի Դաշնության դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու» դիվանագիտական ջանքերը համակարգելու նպատակով։

 

Ամենաթարմ