ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերով։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ բազմաթիվ դատական հայցերով, իսկ դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,- ասել է Սլուցկին առցանց ճեպազրույցի ժամանակ:
Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը»:
Սլուցկին պարզաբանել է, որ ԱՄՆ-ի համար նյարդայնացնող է նաև Թուրքիայի կողմից Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, այդ թվում՝ ռուսական С-400-ների ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին հայերի բնաջնջումը պաշտոնապես ճանաչել է ցեղասպանություն։