Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը

Ամենադիտվածներ

Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ն լուծարվեց. Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում աշխատել է վնասով

Երևանի քաղաքապետարանը դատապարտում է Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրված Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, քաղաքական գործիչ Մահաթմա Գանդիի հուշարձանի պղծումը:

«Մենք դատապարտում ենք այս արարքը: Ցավում ենք, որ գուցե հանրային գործունեություն ծավալելու հավակնություն ունեցող մարդիկ են իրենց վարքագծով, ինչպես նաև չի բացառվում, որ նաև ուղղակի կոչերով նպաստել են այս նողկալի արարքի կատարմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին նշել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Նա հույս է հայտնել, որ իրավապահները համարժեք գնահատական կտան կատարվածին:

ՀՀ ոստիկանությունը ստուգել է դեպքի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: Արձանն ու պատվանդանը վնասված են: Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին: Որոշման կայացումից և արդեն 2021 թվականին արձանի տեղադրումից հետո հասարակական որոշ գործիչներ բողոքում էին նրա արձանը տեղադրելու դեմ՝ Գանդիին անվանելով հակահայ գործիչ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();