ՌԴ կառավարությունը մտադիր է օտարերկրացիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ պարզեցված ընթացակարգով: Այս մասին տեղեկացնում է Парламентская газета թերթը:
Նշվում է նաև, որ ժամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ:
Առաջարկությունների համաձայն՝ քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք ստանալու են այն մարդիկ, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում, նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցածներին, ՌԴ տարածքում ծնված երեխաները, որոնց ծնողներն օտարազգի են, բայց ունեն կացության իրավունք, այն արտասահմանցիները, որոնք 6 ամիս աշխատել են ՌԴ տարածքում՝ որպես որակավորված մասնագետ, բարձր առաջադիմությամբ ՌԴ բուհերն ավարտածները և այլք: