fbpx
Աշխարհ

Ռուսաստանի տնտեսությանը կտրուկ արգելակում է սպառնում. Bloomberg

Վիթխարի ռազմական ծախսերի պատճառով գերշիկացած Ռուսաստանի տնտեսությունը մինչ օրս աճին նպաստող առանցքային ոլորտներում սաստկացող սահմանափակումների պատճառով կարող է կտրուկ սառել, գրում է Bloomberg-ը։

Աշխատանքային ռեսուրսները գրեթե սպառվել են, քանի որ բանակն ու բիզնեսը մրցում են աշխատուժի համար, ինչը միաժամանակ սահմանափակում է պաշտպանական արդյունաբերության հետագա ընդլայնումը, հայտնում է Profinance-ը։ Շինարարության և բանկային հատվածներն այլևս պաշտպանված չեն բարձր տոկոսադրույքների ազդեցությունից, քանի որ պետական ​​հիփոթեքային սուբսիդավորման ծրագրերի մեծ մասն անցյալ ամիս ավարտվել է:

Տնտեսագետները կանխատեսում են, որ երկրորդ եռամսյակում ՌԴ համախառն ներքին արդյունքը տարեկան կտրվածքով կաճի ավելի քան 4%-ով, սակայն աճը, հավանաբար, մնացած տարվա համար այդ մակարդակը կդանդաղի:

Ըստ Bloomberg Economics-ի ռուս տնտեսագետ Ալեքս Իսակովի Ռուսաստանի տնտեսական աճը երկրորդ կիսամյակում կդանդաղի մինչև 2%, իսկ հաջորդ տարի կկազմի 0,5%-1,5%:

Կառավարությունը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հետ հակամարտության թեժ փուլի մեկնարկից ի վեր զգալիորեն ավելացրել է ծախսերը՝ միջոցներ ուղղելով ռազմական և պաշտպանական ոլորտներին և աջակցելով հայրենական բիզնեսին՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների։ Ըստ Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի՝ դա հանգեցրել է նրան, որ տնտեսությունն, ի պատասխան ներքին պահանջարկի հսկայական աճի գերշիկացել է, մի բան, որ չէր եղել անգամ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ:

«Աշխատուժի և արտադրական կարողությունների պաշարները գրեթե սպառված են»,- նշել է բանկի ղեկավարը։

Գնաճի պայմաններում ստագֆլյացիայի ռիսկերին դիմակայելու համար Կենտրոնական բանկը նախորդ ամիս 200 բազիսային կետով մինչև 18% բարձրացրել է իր հիմնական տոկոսադրույքը՝ ինչը ամենաբարձրն է հակամարտության առաջին շաբաթներից ի վեր: Գործազրկության մակարդակը, որը գերշիկացման հիմնական նշանն է, Ռուսաստանում իջել է մինչև պատմական նվազագույնը՝ 2,4%, ինչն ավելի ցածր է, քան Յոթնյակի երկրներից որևէ մեկում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ