fbpx
Աշխարհ

22 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ առանձնատան սեփականատիրոջ որոնման հարցը տանում է դեպի Ուզբեկստանի բանտ

Մեծ Բրիտանիայի դատախազները ստիպված կլինեն այցելել Ուզբեկստանի բանտ, եթե ցանկանում են հետաքննել և սառեցնել 26 միլիոն ֆունտ (29 միլիոն դոլլար) կարողությունն ունեցող անձին։

Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր՝ Գյուլնարա Քարիմովային է պատկանում կամ նա է վերահսկում այն հաշիվները, որը 2017-ին լոնդոնյան դատարանում՝ Լուրջ խարդախությունների գրասենյակի առաջարկությամբ սառեցվել էր, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի պատճառով։ Այս պահին նա գտնվում է իր հայրենի երկրի բանտում։ Այս մասին գրում է Bloomberg մեդիա ընկերությունը։

Կարողությունը կազմված է 18 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատնից, որը գտնվում է Լոնդոնի արևմուտքում՝ Ասկոտի մերձակայքում, 3․7 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ քարե տնից՝ գտնվում է Բուքինգեմյան պալատի հարևանությամբ և 1 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բնակարանից, որը գտնվում է Բելգրավիայում՝ Լոնդոնի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում։

Քարիմովան 2004-2012 թվականների ընթացքում միջազգային հեռահաղորդակցական մի շարք ընկերությունների կողմից ստացել է առնվազն 500 միլիոն ԱՄՆ դոլլարի կոռումպացված վճարներ, դրանք ներդրել օվշորային տարբեր ընկերություններում։

Քարիմովան և նրա գործընկեր Ռուստամ Մադումարովին, գտնվում են Ուզբեկստանի բանտում, որտեղ կորովանավիրուսյան համաճարակի պատճառով արգելվում է Մեծ Բրիտանիայի իրավապահների մուտքը։

Ուրբաթ օրը Լոնդոնյան դատարանը իրավապահներին հայտնեց սառեցման կարգի երկարաձգման մասին։ Դատական նիստին մասնակցում էր Քարիմովայի որդին, ով չի հավատում մոր իրականացրած կեղծ գործունեությանը։

27 ամյա Իսլամն ասաց, որ նրա մայրը ի վիճակի չէ դիմել օտարերկրյա իրավաբանական խորհրդատվական ընկերության և որևէ կերպ կապ չի հաստատել ընտանիքի հետ։

«Այսօրվա դատավարությունը միայն հաստատեց, որ Մեծ Բրիտանիայի իրավապահները նույնիսկ չեն կարող հանդիպել մորը, որպեսզի իրեն գործի քննության համար անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրի», – ասված է որդու՝ էլեկտրոնային փոստով ուղարկված հայտարարության մեջ:

Այուզի Չատյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ